Ռենե Լևոնյանը Ֆրանսիայի նախագահին կոչ է արել ճանաչել ԼՂՀ անկախությունը

Ապրիլի 16-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով մեկնել էր Բեյրութ: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ ներկա էին նաև Սոնա Ատամյանը և Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի և Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանյայց ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռենե Լևոնյանը:

Ելույթից հետո Ֆրանսուա Օլանդին են մոտեցել հյուրերը և ողջունել: Առիթից օգտվելով Ռենե Լևոնյանը ևս մոտեցել է Ֆրանսուա Օլանդին և ներկայացրել իր երկու մտահոգությունները, առաջինը՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի վերաբերյալ էր, իսկ երկրորդը՝ Ղարաբաղի ներկայիս իրավիճակի: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է armenews.com կայք-էջից:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցու առաջնորդը Ֆրանսիայի նախագահին ասել է, որ իրենք անհանգստացած են Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից իրականացրած սադրիչ գործողությունների առիթով և հավելել, որ այս հարցի միակ և լավագույն լուծումը ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է:

arton124957-480x360

Scroll Up