Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչներն Արցախի հարցով հանդիպել են երկրի արտգործնախարարին

Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրա­համյանի և Թեմի առաջնորդ տ. Հակոբ արք. Գլնջյանի նախաձեռնությամբ՝ ապրիլին 13-ին տեղի ունեցավ բազմամարդ հավաք Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ազատության հրապարակում`դատապարտելու համար Ադրբեջանի ռազմական վայրագ գործողությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության և սահմանապահ զինվորների դիրքերի դեմ:

Միաժամանակ համայնքն իր զորակցությունը հայտնեց հայոց բանակին և ցավակցեց զոհյալների հարազատներին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ուրուգվայի հայ համայնքից:

Հավաքին մասնակցեցին նաև Ուրուգվայի պետության ներկայացուցիչներ, եղան ելույթներ և բաժանվեցին իսպաներեն լեզվով բացատրական թռուցիկներ:

Հյուպատոսի և Սրբազանի գլխավորությամբ՝ համայնքի ներկայացուցիչները` Արփին Հոճաճանյանը և Բենիամին Քեմանյանը, հանդիպումներ ունեցան Ուրուգվայի արտգործնախարարի, Ռուսաստանի Դաշնության դեսպանի և Ֆրասիայի դեսպանատան ներկայա­ցուցիչների հետ:

Scroll Up