Ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթեանը միանում է Կոմանդոսի կոչին

Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին համախմբման կոչով: Այս առիթով արձագանքներ արդեն իսկ եղել են: Դրանցից հերթականը ներկայացնում է  ArmLur.am-ը:

Գեներալի հայտարարությունը ներկայացնում ենք ստոչև.

«Նախ բազմազան առիթներով եղած եմ Հայաստան մեր պանծալի բանակի հատուկ բաժնի մը հետ գործակցելով ու ծառայելով, իսկ հիմա կ’ընդառաջեմ Արկադի Տեր Թադեվոսյանի կոչին: Պատրաստ եմ իմ մասնագիտությամբ միանալու Հայաստան և Սփիւռքի զինվորականներու միացյալ աշխատանգին՝ ի պաշտպանութիւն Հայրենիքի և Արցախի և Հայ ժողովրդին: Ջերմ ողջույմներով Համայն Հայութեան Պրիկատի Գեներալ. Սեդո Մալաթեան Ա.Մ.Ն

Հ.Գ. պետք ունենք աւելի մասնագիտատացնել մեր Ռազմական Հետազոտութիւնը և նաև ուրիշ բաներ, որ աւելի եւս կը հզորացնէ մեր բանակը»: 

Scroll Up