Ադամանդագործության ոլորտում ներուժը մեծ է

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելել է Մերիդիան ազատ տնտեսական գոտի և նոր Հաճնի առաջատար ադամանդագործական ընկերություններ: Նախարարի խոսքով, ոսկեգործությունն ու ադամանդագործությունը Հայաստանի տնտեսության կարորագույն ճյուղերից է: Չորս կազմակերպություն ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու թույլտվություն արդեն ունի:
Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ, 2015-ին ոսկերչական արտարդրանքը շուրջ 900 կգ է եղել, սա մեծ թիվ չէ, սակայն, ակնկալիքներ կան, որ արտադրության ծավալները կմեծանան: Ադամանադագործության ոլորտում ներուժը մեծ է: Կառավարությունում ժամագործությունից էլ ակնկալիքներ կան: Ազատ տնտեսական գոտում աշխատող ընկերությունները նախարարի հետ մի քանի հարցեր են քննարկել:
«Ազատ տնտեսական գոտու մասով հիմնականում երկու կարևոր հարց բաձրացվեց: Առաջինը հակաքարոզչությունն է ազատ տնտեսական գոտու, որն իրականացվում է, և որը համարում ենք, որ մենք էլ այստեղ անելիք ունենք: Կազմակերպական մի շարք հարցեր էին՝ կապված օրինակ թույլտվությունների որոշակի ժամկետների երկար լինելու հետ՝ 35-ից 40 օրը կարծում ենք բավական մեծ է, երբ շահագործողը դիմում է՝ ստանալու համար այդ թույ լտվությունը», գրում է armradio.am-ը: