Եթե հայերն արյուն են ուզում՝ կլինի. հակահայկական կոչեր Շվեդիայում

Շվեդիայում Թուրքիայի ազգային ասոցիացիայի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին Ստոկհոլմի Սերգելստորգ հրապարակում հակահայկական ցույցի ժամանակ հայերի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր է արել և վիրավորական արտահայտություններ հնչեցրել:
Շվեդիայի հայ համայնքից «Հայերն այսօրի» թղթակցին տեղեկացրին, որ անպատասխանատու պահվածքը վրդովեցրել է շվեդահայերին. տարբեր անհատներ արդեն մեղադրական դիմումով ոստիկանություն են դիմել և պահանջել համապատասխան գործողություններ ձեռնարկել Լեյլանին պատասխանատվության ենթարկելու համար: Առաջիկայում ոստիկանություն բողոքի դիմում կներկայացնեն նաև Շվեդիայի հայկական կազմակերպությունները, կառույցներն ու եկեղեցկան միությունները:
Հավելենք, որ Բարբարոս Լեյլանին ելույթի ժամանակ մասնավորապես ասել է. «Եթե հայերն արյուն են ուզում, ապա մենք նրանց արյունը գետերի պես կթափենք»:
Նմանօրինակ ինքնակոչ արտահայտություններն են, որ շարժել են շվեդահայերի զայրութն ու ցասումը: