Ուրուգվայի հայ համայնքը դատապարտում է Ադրբեջանի բռնարարքները ԼՂՀ-ում

«Հայերն այսօրը» ներկայացնում է Ուրուգվայի հայկական համայնքի կոչը՝ ուղղված համայնքի ներկայացուցիչներին և երկրների ղեկավարներին:
«Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ, մենք հանդես ենք եկել հայտարարությամբ և կոչ ենք անում Ուրուգվայի հայ համայնքին դատապարտել Ադրբեջանի կողմից ցուցաբերած բռնությունն ու հանցագործությունը:
Կոչ ենք անում բոլոր երկրներին ( հատկապես Մինսկի խմբի), իշխանություններին և ազգային քաղաքական ուժերին, որպեսզի խստորեն դատապարտեն Ադրբեջանի կողմից իրականացրած հրադադարի խախտումը և Արցախի խաղաղ բնակչության վրա հարձակումը»: