Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի Գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում

Կրակի դադարեցման թյամբուղղու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Երեկ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների Զինված ուժերի ԳՇ պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Ադրբեջանի կողﬕց գործողություններն աննախադեպ էին ոչ ﬕայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան պատերազﬕ հաﬔմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և ﬕջոցների քանակով, նրանց Զؤ-ի մոտեցուﬓ առաջին գծին, ինչպես նաև ժամանակային հաﬔմատության ﬔջ նրանց մարդկային կորուստների ﬔծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների հաﬔմատ բազմակի էին՝ տասն անգաﬕց ավելի»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը:

Նրա խոսքով՝ աննախադեպ է եղել հակամարտող կողﬔրի պատրաստության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում: «Ակնհայտ էր նաև ագրեսիայի բնույթը, որովհետև նույնիսկ եթե նրանք ասում են, թե պատասխանում են ﬔր գործողություններին, դրանք նախօրոք նախապատրաստված և ոչ համաչափ քայլեր էին: Աննախադեպ է նաև Ադրբեջանի զինծառայողների դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂ տարածքում: Հումանիտար տեսանկյունից ևս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգուﬓերը, գլխատումը հակառակորդի կողﬕց»,- ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով ՝ այս օրերին ակնհայտ դարձավ ﬔր երկրի հասարակական համախմբումը, կամավորական շարժումը վերածնունդ ունեցավ, իսկ հայկական երկու պետություններում առկա է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ: Նախարարն ընդգծեց զինվորների և կամավորների հերոսությունները, որոնց արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: «Այն տեղեկությունները, թե ﬕ քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանուﬓերի ներքո»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք ﬔր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջև, ովքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանուﬓերի պատիվը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիտարկմամբ՝ ԼՂ ՊԲ փոխօգնության պայմանավորվածության շրջանակում ՀՀ-ից կամավորական շարժման, ինչպես նաև ﬕջոցառուﬓերի իրականացման պայմաններում ՊԲ մարտունակության աստիճանը, կարողությունները, դասավորվածությունը, ծավալումը՝ համապատասխան հատվածներում, թույլ են տալիս ասելու, որ հայկական կողմը պատրաստ է հակառակորդի կողﬕց հետագա գործողությունների կանխարգելմանը, արձագանքմանը և դեռ ավելին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանն էլ շեշտեց, որ հակառակորդի այս ագրեսիան ևս ﬔկ անգամ ապացուցեց Հայաստան- Արցախ-Սփյուռք եռաﬕասնությունը:

Scroll Up