Դուք կռվում եք Ձեր հողի համար և դուք կհաղթեք. Մանիսեսի քաղաքապետ

Ապրիլի 5-ին հանդիպում է տեղի ունեցել Վալենսիայի Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի և Մանիսեսի քաղաքապետ Խեսուս Բոռասի (Jesús Borrás) միջև, որին ներկա էին նաև խորհրդականներ Մանուել Գուտիեռեսն (Manuel Gutierrez) ու Կարլոս Լոպեսը (Carlos López):  Այս ամսին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Վալենսիայի Արարտ միությունից:

Հանդիպման առաջնահերթ նպատակն էր՝ խորհրդակցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Իսպանիայի Դեր-Զոր ու Մանիսես քաղաքների եղբայրացման ժամկետների որոշումը, որին, ամենայն հավանականությամբ, ներկա կգտնվի Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Առստամյանը:

Քաղաքապետը և խորհրդականներն իրենց մտահոգությունը հայտնեցին մեր Երկրորդ հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև՝ Մանիսեսի աջակցությունը արցախցիներին: «Ես գիտեմ, որ Հայաստանը և Արցախը պատերազմ չեն ուզում: Սակայն, ինչպես տեսնում եմ, ներկայումս Լեռնային Ղարաբաղում պատերազմ է, որն ուզում են Թուրքիան և Ադրբեջանը: Բայց համոզված եմ, որ այս անգամ էլ դուք՝ հայերդ, կհաղթեք, որովհետև դուք կռվում եք ձեր հողի, ձեր օջախի համար»,- իր խոսքում նշեց Մանիսեսի քաղաքապետ Խեսուս Բոռասը:
Հիշեցնենք, որ Մանիսեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Իսպանիայի 12 քաղաքներից մեկն է, որը մոտ օրերս պիտի նաև համաժողով կազմակերպի Հայոց ցեղասպանության մասին:

Scroll Up