Ջո Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ

ԱՄՆ փոխանախագահ Ջո Բայդենը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին ԱՄՆ փոխնախագահը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Նախագահներ Ալիևին և Սարգսյանին ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համակողմանի կարգավորումը ծայրահեղ կարևոր է այդ երկրների կայունության, անվտանգության և բարգավաճման համար»,­ նշված է գրառման մեջ:

Scroll Up