Հայ-լեհական հասարակական կոմիտեի հայտարարությունը

Լեհաստանի նախագահին
մեծարգո Պարոն Նախագահ,
Հայ-լեհական հասարակական կոմիտեն խիստ մտահոգ է Արցախի արևելյան սահմանի ողջ երկայնքով ս.թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ռմբակոծությոնների և լայնածավալ մարտական գործողությունների պատճառով: Կոչ ենք անում՝ դատապարտել ադրբեջանական զինված ուժերի ուխտադրուժ հարձակումը Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանական դիրքերի վրա:
Իր ագրեսիվ քայլով Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն կոպտորեն խախտում է կրակի դադարեցման մասին 1994 թ. Ստորագրված պայմանագիրը, այլև կործանիչ հարված է հասցնում ԼՂՀ կոնֆլիկտի լուծման բանակցային գործընթացին: Իլհամ Ալիևի վարած հակաքրիստոնեական
քաղաքականությունը պետք է խստորեն դատապարտել:
Քրիստոնյաներին «գյավուր» (անհավատ) կոչող իսլամադավան թուրքերն ու ազերիները առիթը բաց չեն թողնում հալածելու ու ոչնչացնելու ավելի քան 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող հայ ժողովրդին:
Օսմանյան Թուրքիայի 1915-ին սկսած և անպատիժ մնացած ցեղասպանությունը փորձում են շարունակել ազերիները՝ հրթիռակոծելով Արցախի խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով ապրիլի 2-ի լուսադեմին զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, երեխաներ: Չի կարելի անպատիժ թողնել ինքնորոշման իրավունք ունեցող Արցախի բնակչության դեմ ուղղված
ստոր ոտնձգությունները: Դա ոչ միայն շարունակությունն է 1915 թվի ցեղասպանության,
այլև մահմեդական ծայրահեղականների՝ ողջ քրիստոնյա աշխարհին հայտարարած պատերազմի շարունակական շղթայի մի օղակն է:
Մինչ այժմ Արցախի Պաշտպանության բանակն ի զորու է եղել համապատասխան հակահարված տալ ազերի հրոսակներին, որոնց շարքում վերջին լուրերի համաձայն կռվում են նաև Իսլամական պետություն կոչվող բարբարոս կազմավորումից Ադրբեջան մեկնած կամավորները։ Փաստորեն, Արցախի Պաշտպանության բանակն իր երկիրը պաշտպանելուց բացի իր
լուման է ներդնում համաշխարհային ահաբեկչության դեմ կարևոր պայքարում:
Անչափ կարևոր է, որ միջազգային հանրությունը աչք չփակի Արցախի խաղաղ բնակչության դեմ տարվող բարբարոսությունների վրա։ Ամեն կերպ պետք է սանձել ագրեսոր Ադրբեջանին և նրան միացած ԻՊ ահաբեկիչներին։
Չի կարելի թույլ տալ, որ նրանց ագրեսիայի հետևանքով խաղաղ քրիստոնյաների արյուն թափվի:
Նրանց գործողություններն ուղղված են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քրիստոնյա աշխարհի դեմ:
Հուսով ենք, որ մեր կոչն անարձագանք չի մնա։
Հարգանքով՝

Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ`

Հրաչյա Բոյաջյան

Scroll Up