ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց 2016թ. առաջին ընդլայնված խորհրդակցությունը

Հունվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին փոխնախարարները, աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» կայքէջի ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին 2015թ ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ ամփոփելով անցած տարին, ինչպես նաև, ներկայացրին 2016թ. նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, որոնք նվիրվելու են ՀՀ անկախության 25 ամյակին:

 Նշվեցին ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա ուղղությունների ծրագրերի կատարումն ապահովող միջոցառումները.

  1. Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում՝ սիրիահայերի, հասարակությանն ինտեգրման գործընթացի արագացում և նոր կառուցակարգերի ներդրում
  2. Այլ պետություններում  հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստում
  3. Համայնքներում կրթական և  մշակութային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը նպաստում, այդ թվում հատկապես կարևորվեցին.

– Հայաստանի Հանրապետության  անկախության   25-ամյակին նվիրված ծրագրերի իրականացմանը,

 – «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի ընդլայնմանը,

 – ՀՀ տնտեսության մեջ ներդրումային ծրագրերի մասին սփյուռքի տեղեկատվության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները:

 Գերակա խնդիրների լուծմանն ուղված ծրագրերի ու միջոցառումների քննարկման արդյունքում դրանց իրականացման նպատակով նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

 Տրվեցին մանրամասն հանձնարարականներ:

Scroll Up