Կմեկնարկի «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված  «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը (հասցեն՝ Մարշալ Բաղրամյանի պող., 24):

Բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ուղերձներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Գիտաժողովին իրենց ծավալուն ուսումնասիրությունները կներկայացնեն հայտնի գիտնականներ, ակադեմիկոսներ, թուրքագետներ:

 

Scroll Up