Արգենտինական «Ռասինգը» հրաժարվել է «Turkish Airlines»-ի հետ պայմանագիր կնքելուց Հայոց ցեղասպանության պատճառով
Արգենտինական «Ռասինգը» բանակցում էր Turkish Airlines ավիաընկերության հետ, սակայն արդյունքում հրաժարվել է նրանց հովանավորությունից:
Ըստ armfootball.com-ի՝ ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է Հարավային Ամերիկայում հայ երիտասարդների միության ղեկավար Ալֆոնսո Տաբակյանի շնորհակալական խոսքը:
«Ֆուտբոլում մարզաշապիկն ու ակումբային գույները պետք է իրենց վրա բիծ չունենան: Դրանք մարզասերների համար ակումբի տարբերակիչներն են: Այդ պատճառով էլ աշխարհում ոչ մի երկրպագու չի ցանկանա որպես իր թիմի հովանավոր տեսնել մի ղեկավարության, որը խախտում է մարդկանց իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ անցած տարի նույն պատճառով ադրբեջանական ընկերության հետ պայմանագրից հրաժարվեց մեկ այլ արգենտինական ակումբ` «Սան-Լորենցոն»: