Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր տեղեկություն է տարածել, որտեղ նշված է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:

Այդ պաշտոնում նշանակվել է Վարուժան Սուքիասյանը, որը 2015-ից գլխավորում է Երեւանի «Արարատը»:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ ավարտվել է ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը: Հայրապետյանը ներկայացրել է Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը:

Վերջինս հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, պատասխանել կոմիտեի անդամների հարցերին:

Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ նա նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնում:

Լուսանկարը՝ Mediamax-ի:

Scroll Up