Քարդաշյանն իր որդուն անվանել է Սենթ

Ամերիկյան հայտնի Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն իրենց որդուն անվանել են Սենթ (Saint), որը թարգամանաբանր նշանակում է «սուրբ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Քիմը:

Քարդաշյան և Ուեսթ զույգի երկրորդ զավակի ծնունիդ հետո սոցիալական ցանցերի շատ օգտատերեր և զույգի երկրպագուներ քննարկում էին, թե ինչ անուն կորոշեն այս անգամ դնել աստղերը: Քարդաշյանի ընտանիքի բոլոր անդամները ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում էին, թե ինչպես է զույգն անվանելու իրենց որդուն, սակայն Քանյե Ուեսթը կտրուկ ընդհատել էր ընտանեկան քննարկումները՝ հայտարարելով, որ երեխայի անունը նա կորոշի միայն որդուն առաջին անգամ տեսնելուց հետո:

Scroll Up