Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Եզրափակիչ մենամարտում մեր մարզիկը պարտվեց Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրին և դարձավ արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը: Եվ այսպես, հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում և հայրենիք կվերադառնան մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով:

Scroll Up