Աշխարհի ամենահայտնի նորաձևության բլոգերներից մեկը հայուհի է. լուսանկարներ

Wnews.am-ը ներկայացնում է ևս մեկ հայտնի և հաջողակ հայուհու, ով ապրում է Հայաստանից դուրս:
Intriguemenow նորաձևության բլոգի հեղինակ Ինգան հայուհի է, նա 27 տարեկան է, ապրում է Լոնդոնում: Ինգան լուսանկարիչ է և նորաձևության բլոգեր: Լոնդոնում նա ապրում է իր ընկերոջ և որդու հետ: Intriguemenow բլոգն ամենահայտնի նորաձևության բլոգերից է, որտեղ Ինգան ներկայացնում է իր կերպարները, կենսակերպն ու ճանապարհորդությունները: Հետաքրքիր է, որ աղջկան բլոգի համար լուսանկարում է իր որդին:
Ի դեպ՝ որդու և ընկերոջ լուսնկարները ևս հաճախ տեղ են գտնում Ինգայի բլոգում:
Wnews.am-ը ներկայացնում է նրա լավագույն look-երը: