Հայ-գերմանական բարեկամության այգի Եղեգնաձորում

Հոկտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ծառատունկ՝ նվիրված Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» գիտամշակութային կազմակերպության 155-ամյակին: Հայ-գերմանական այգու ստեղծումը հիմք դրեց հայ և գերմանացի ժողովուրդների հաստատուն բարեկամությանը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Եղեգնաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջից:

Միության տարիքին համապատասխան 155 ծառերից բաղկացած բարեկամության պուրակի ստեղծմանը ներկա էին Գերմանիայի Հայ ակադեմիականներիմիության վարչության նախագահ Ազատ Օրդուխանյանը, մշակութային հարցերի պատասխանատու Մարգարիտա Թադևոսյանը և մի շարք գերմանացի գործընկերներ:

Գերմանիայի հասարակական կյանքում աչքի ընկնող դեմքերից կազմված պատվիրակությունը Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի հետ միասին Միկոյանի փողոցին կից զբոսայգում տնկելով Գերմանիայից բերված եղևնիները՝ հիմք դրեցին հայ-գերմանական բարեկամությանը:

Scroll Up