Տեղի կունենա «Ազգային երգարան գրպանի» ժողովածուի շնորհանդեսը

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  և աջակցությամբ հրատարակված «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա կլինեն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնական անձինք, արվեստագետներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես կգան  ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Սիրված երգերի կատարումներով ելույթ կունենան հայտնի երգիչ երգչուհիներ:

«Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուն, որ ներառում է  659 երգ, կազմել է Սամվել Հարոյանը:

Scroll Up