Բելգիական պարբերական. Օսմանյան կայսրությունում հայերին ամենից վտանգավորն էին ներկայացնում

Հայերին ամենից վտանգավորն էին ներկայացնում Օսմանյան կայսրության համար: Այս մասին ըստ News.am-ի` բելգիական «La Revue Nouvelle»-ը գրում է ֆրանսական պատմաբան Միքայել Նիշանյանի աշխատանքներին նվիրված հոդվածում: Դրանում նշվում է.

«Միքայել Նիշանյանի աշխատությունը նկարագրում է այն ժամանակների ամբողջ պատմական պատկերը. Օսմանյան կայսրության ապագայի հանդեպ սպառնալիքները, քրիստոնյա համայնքների նկատմամբ վերաբերմունքը, որոնք համարում էին արեւմտյան գերտերությունների եւ Ռուսաստանի «հինգերորդ շարասյունը»: Ուշադրություն էին գրավում նաեւ քրիստոնյա համայնքների ֆինանսական հնարավորությունները, որոնք առեւտրի եւ արհեստների միջոցով վերահսկում էին օսմանյան տնտեսության զգալի մասը:

Օսմանյան կայսրությունը տեսնում էր, որ իր տարածքի կրճատումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Արեւմուտքի եւ Արեւելքի քրիստոնյա գերտերությունները սատարում են Բակլաններում եւ Անդրկովկասում անկախության համար մղվող պատերազմները: Օսմանյան կայսրությունը կրկնակի մարտահրավերի առջեւ էր կանգնած. արդիականացնել բանակն ու ճնշել ոչ թուրքական, հիմնականում՝ քրիստոնյա ժողովուրդների՝ անկախության համար շարժումները: Նրանց թվում էին հայերը ներկայացվում էին որպես ամենից վտանգավորը: Այն հայերը, որոնք փրկվել էին Կովկասում հետապնդումներից, 1918 թվականի զանգվածային կոտորածների զոհ դարձան, երբ թուրքական բանակը Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո ներխուժեց Կովկաս:

Չնայած թուրքական դատարանը մահվան դատապարտեց երիտթուրքերի ղեկավարությանը, այդ թվում՝ Թալեաթին, Աթաթուրքի իշխանության գալուց ի վեր ցեղասպանության իրողությունը հերքում են: Իսկ հանցագործության մասին լռելը հանցագործության շարունակությունն է»:

Scroll Up