Մուշում քաղաք մտնող ավտոբուսների ուղևորներին վարդեր ու լոխում են բաժանել (տեսանյութ)

Թուրքիայում հակաքրդական հիստերիայի համատեքստում քրդաբնակ շրջանների ավտոբուսները թուրքերի կողմից քարկոծելուն ի պատասխան Մուշ քաղաքում վարդեր ու լոխում են բաժանել։
Մուշում մի խումբ քաղաքացիներ կանգնեցնում են թուրքաբնակ շրջաններից եկած ուղեւորատար ավտոբուսները եւ ուղեւորներին վարդեր ու լոխում բաժանում՝ հիշեցնելով, որ սա իրենց պատասխան է թուրքաբնակ շրջաններում քրդաբնակ շրջանների ավտոբուսների քարկոծմանը։
«Այս երկիրը թուրքին է, քրդինն է, արաբին է, լազինն ու հայինն է»,- politik.am-ի փոխանցմամբ՝ ասել է վարդեր ու քաղցրավենիք բաժանող խմբի անունից ելույթով հանդես եկող քաղաքացին։