Մյուռնօրհնության արարողությանը ներկա կլինի մոտ 30 միջեկեղեցական պատվիրակություն.տեսանյութ

Հայ առաքելական եկեղեցին այս օրերին պատրաստվում է սեպտեմբերի 27-ին կայանալիք մյոռոնօրհնության արարողությանը:Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական բաժինը: Մոտ 30 միջեկեղեցական պատվիրակության ներկայություն է ակնկալվում նշանակալի այս իրադարձությանը: Պատվիրակություններից 25-ն արդեն դրական է պատասխանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին: