Վանի 250-ամյա վանքը սպասում է զբոսաշրջիկներին

Վանի Գյուրփընար գավառում 250 տարի առաջ` դեռևս օսմանյան ժամանակներում ապրած հայ քաղաքացիների կողմից կառուցված վանքը մինչ սպասում էր զբոսաշրջիկներին, գանձագողերն ավիրածությունների ենթարկեցին: Գյուրփնարի գավառը տեր է կանգնում իր տարածքում գտնվող կոթողներին և պատմությանը: Իսկ պատմական կառույցները ժամանակ առ ժամանակ ենթարկվում են բնական առհավիրքների, երբեմն էլ ավերվում են գանձագողերի կողմից: Մոտ 250 տարի առաջ Օսմանյան կայսրությունում բնակված հայ քաղաքացիների կառուցած պատմական վանքը ավերվել է գանձագողերի կողմից:

Իր անձնակազմի հետ պեղումների համար Արքբոյու թաղամասի ճամփան բռնած Վանի Յուզունջու յըլ համալսարանի գրականության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, դոկ. Մեհմեդ Թոփը 45 րոպե քայլելուց հետո հասել է պատմական վանքին: Դոցենտ, դոկ. Մեհմեդ Թոփը, նշելով, որ որպես պեղումներ կատարող խումբ այցելում են Գյուրփընարում գտնվող տարբեր մշակութային կոթողներ, ասաց. «Այցելություններից մեկն էլ կատարեցինք Սուրբ Մարինոս կամ էլ Բաքիրելեր անվամբ հայտնի պատմական վանք, որը գտնվում է Գյուրփընարի Արքբոյ թաղամասում՝ բլրի գագաթին, որտեղ ոչ մի մեքենա չի գնում: Վանք կարելի է հասնել Արքբոյից 45 րոպե քայլելով: Պատմական փաստաթղթերը վկայում են, որ այս վայրն ավելի շատ վնաս է կրել 1648 թ. Վանի երկրաշարժի ժամանակ, իսկ վերոնշյալ վանքը կառուցվել է երկրաշարժից հետո: Պարսպապատ համալիրը բաղկացած է 12 սենյակից և եկեղեցուց, որը հետաքրքիր յուրահատկություն ունի: Կենտրոնը՝ գմբեթավոր և փակ, հունական բաց խաչի նախագծով է: Անգամ գմբեթը ներսից հողից է կառուցված: Սա գմբեթի հետաքրքիր կառուցվածք է: Վանում առաջին անգամ ենք նման հողե գմբեթավոր կառույցի հանդիպում: Սա մատնանշում է, որ եկեղեցին 200-250 տարվա պատմություն ունի, որովհետև հավանաբար հողից կառուցված կառույցները շատ ավելի հին ժամանականերին են բնորոշ»:

«Գանձագողերն ավերել են պատմական վանք»

Դոցենտ, դոկ. Մեհմեդ Թոփն ասաց, որ գանձագողերը, ինչպես կանգուն պատմական կառույցները, այնպես էլ այս վանքն են ավիրել. «Բնականաբար գանձագողերը ներսում ավերածություններ են կատարել: Այն էլ և՛ եկեղեցու ներսում, և՛ վանական համալիրում: Շրջակայքի ուսումնասիրությունների ժամանակ հանդիպեցինք քարերի, որոնց վրա խաչի նշաններ կային: Այսինքն՝ անմիջապես մեքենայի ճանապարհ կառուցելով, պետք է այս վայրը բացել զբոսաշրջիկների համար: Հատկապես նրա համար, որ Գյուրփնարի երկու վանքերից մեկն է: Մյուսը Մարիամ Աստվածածին վանքն է, որը Նորդուզի կողմերում է, որտեղ ևս մեքենա չի գնում: Այն շատ ավելի մեծ կառույց է: Երկրորդն էլ վերոնշյալ Բաքիրելեր վանքն է: Ինչպես որ նշեցի, եկեղեցու մեծ մասը կանգուն է, մնացածը՝ ավերված, սակայն պետք է բացել զբոսաշրջիկների համար»:

«Վանքը գրանցված է Մշակույթի նախարարության ցուցակում»

Դոցենտ, դոկ. Մեհմեդ Թոփը, նշելով, որ այս եկեղեցին Օսմանյան կայսրության օրոք հայերն են կառուցել, ասաց. «Գրանցված է որպես մշակութային ժառանգություն, գոնե պաշտոնապես գրանցված է: Մշակույթի նախարարության ցուցակներում գրանցված է: Սա կարևոր է: Անհրաժեշտ է, որ այսուհետ տեղական կառավարությունը չափագրման, վերանորոգման աշխատանքներ ու պեղումներ կատարի և այս վանքը հասանելի դարձնի զբոսաշրջիկների համար: Կողքին, ըստ էության, ջուր էլ կա: Բնականաբար, այստեղ կարելի է հասնել երկու ճանապարհով: Մենք փորձեցինք ներքևից բարձրանալ զառիվերով, սակայն հետո իմացանք, որ կարելի է հասնել նաև Քուրուբաշից, որն ավելի հեշտ ճանապարհ է: Այս կառույցի վերաբերյալ առաջին գիտական հետազոտությունը կատարել է օտար հետազոտողներից ֆրանսիացի Թելին, ով զբաղվում է հայկական ճարտարապետությամբ: Նրանից բացի՝ մեր թուրք հետազոտողներից Յուզունջու յըլ համալսարանի Կոթողների բաժնի դոցենտ, դոկ. Յալչըն Քարաջան այս կառույցի վերաբերյալ թեզի շրջանակներում հոդվածներ ունի: Ինչպես արդեն նշեցի, շրջանի կարևոր վանքերից է, որը պետք է հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար»:

Վանքը գտնվում է Գյուրփընարից 6 կմ արևմուտք՝ Արքբոյու թաղամասից 2 կմ վերև՝ Ջադը Թաշմըշ լեռան լանջին: Հայտնի է, որ XIX դարում եղել է կարևոր կենտրոն, որն իր հարկի տակ ապաստանել է 300 վանականի: Լքվելուց հետո զգալիորեն վնաս կրած վանքն ունի բարձր պարիսպներ: Ներսում տարբեր նպատակներով օգտագործված սենյակներ ու եկեղեցի ունի: Եկեղեցին հունական խաչի նախագիծ ունի, որը շրջապատում շատ քիչ է հանդիպում: Ուղղանկյունաձև նախագիծ ունի: Նավը ծածկված է գմբեթով: Կառույցը լուսավորվում է լուսամուտներով: Գմբեթի կենտրոնը փլուզվել է: Բացի այդ՝ սրբատաշ քարերով կառուցված եկեղեցու պատերի վրա խորը ճաքեր կան:

http://www.haber3.com/250-yilik-manastir-turizme-kazandirilmayi-bekliyor-3519622h.htm

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Scroll Up