ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Արևելյան ԱՄՆ-ի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Խաժակ Մկրտիչյանին

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ, Բոստոնի Հարվարդ համալսարանի աշխատակից Խաժակ Մկրտիչյանին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին սիրիահայության հիմնախնդիրներին՝ մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Սիրիայի հայ համայնքին, Սիրիայից Լիբանան և Հայաստան տեղափոխված հայությանը ցուցաբերվող ֆինանսական աջակցությունն առավել նպատակային իրականացնելու հետ առնչվող հարցեր: