Լեհաստանում անցկացվող «Արևելքի մշակույթ» ծրագիրն այս տարի նվիրված է Հայաստանին

Հունիսի 25-28-ը Լեհաստանի Ժեշով քաղաքում ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից կազմակերպված «Արևելքի մշակույթ» միջոցառումը նվիրված էր Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ծրագրի շրջանակներում բոլոր միջոցառումներն իրականացվեցին Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հունվարի 25-ին Ժեշովի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Armenian Triptych» համերգը, որի ընթացքում հայ և լեհ երաժիշտների կողմից հնչեցվեց հայկական ազգային երաժշտությունը՝ ժամանակակից ջազային մշակումներով:

Հունիսի 26-ին Ժեշովի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Արևելքի մշակույթ» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգորժատա Օմիլանովսկան, Լեհաստանում Ժեշովի քաղաքապետ Թադեուշ Ֆերենցը, Ժեշովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը, բազմաթիվ պաշտոնատարներ, քաղաքի հյուրեր: Արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Նույնը օրը Ժեշովի մարզադաշտում տեղի ունեցավ միջոցառման գլխավոր համերգը՝ Հայաստանից հատուկ այդ նպատակով հրավիրված «Բամբիռ» ռոք համույթի մասնակցությամբ:

Scroll Up