Պատմության «սխալը». Գրեգորիո Բելաունդե

Երբ ընդամենը հինգ տարեկան էր, Գրեգորիո Բելաունդեն հասկացավ, թե ինչ կարող է նշանակել մեկ միլիոն թիվը: Նրա ֆրանսուհի մայրը` Էլեն Մաթոսյանն իրեն պատմել է հայ ժողովրդի ավելի քան մեկ միլիոն զոհերի մասին: Այդ ժամանակ նա իմացավ իր նախապապի պատմությունը, որը ևս զոհվել էր Ցեղասպանության ժամանակ: Եվ այդ ժամանակվանից ի վեր նա հասկացավ պատմության «սխալը»: Եվ դա մանկական պատմություն չէր:
1915-ի ապրիլին` Առաջին աշխարհամարտի տարիներին, Օսմանյան կայսրությունը, որ գերմանացիների դաշնակիցն էր, հարյուրավոր հայ նշանավոր անձանց ձերբակալեց Կոստանդնուպոլսում` հայ համայնքին մեղադրելով ռուսների հետ դավադրություն կազմակերպելու մեջ: Ըստ Գրեգորիո Բելաունդեի հիշողությունների` կոտորածներն ու տեղահանությունները, սպանություններն ու համակենտրոնացման ճամբարները Սիրիայում հանգեցրին կայսրության հայ բնակչության երկու երրորդի բնաջնջմանը:
Անապատը վերածվեց դժոխքի սովամահության ենթարկվող հայերի և մայրերի համար, որոնք ականատեսն եղան ամենասարսափելի տեսարանին` իրենց մահացած երեխաների:
Վերապրածները, միսիոներները և դիվանագետները հայտարարեցին աշխարհին. տեղահանությունները նպատակ ունեին բնակչությանը վերացնելու, ոչ թե տեղափոխելու: Ինչպես հիշատակում է Բելաունդեն` ամերիկացի դիվանագետներից մեկը կայսրությունը նկարագրել է որպես «հսկա սպանդանոց»: Այսօր` հարյուր տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է պահանջել այս լռեցված ցեղասպանության ճանաչումը:
Միահյուսված պատմություններ
Գրեգորիո Բելաունդեի պապը` Նշան Մաթոսյանը, փրկվեց իր եղբայրների և մոր հետ, սակայն հորը սպանել էին թուրքական կառավարության հրամանով. Հալեպի հարուստ վաճառականին մեղադրել էին կայսրության թշնամիների համար աշխատելու մեջ: Փոքրիկ Գրեգորիոյի մայրը այս ամենը պատմելով` միշտ ասում էր. «Ոչ բոլոր թուրքերն էին վատը»:
«Ցավոք, ժողովուրդը կարծում է, որ բոլոր թուրքերը կոտորել են, սակայն եղել են նաև նրանք, ովքեր չեն ենթարկվել հայերին չօգնելու հրամանին և թաքցրել են հայերին», – մեկնաբանում Բելաունդեն: Ըստ մոր պատմածի` իր պապին օգնել է Հալեպի թուրք կառավարիչը, ինչից հետո նա ժամանել է Ֆրանսիա: Տարիներ անց` 1960-ն Էլենը Փարիզում ծանոթանում է պերուացի երաժիշտ Խոսե Բելաունդե Մորեյրայի հետ, որի հետ ամուսնանալով տեղափոխվում է Պերու 1963-ին: Ֆրանս-պերուական քոլեջում Բելաունդեն ծանոթանում է մեկ այլ հայ ուսանողի` Ֆիլիպ Դեվլեթյանի հետ: Ներկայիս գործարարը հիշում է, որ իր հորական պապը` Կոմիտաս անունով, ևս մահացել է ցեղասպանության ժամանակ, իսկ կինն ու երեխաները փախել են Հունաստան: Ֆիլիպի հայրը` Հակոբը հետագայում գաղթել է Ֆրանսիա:
Հավանաբար, հանցագործությունից էլ ավելի մեծ անրադարություն է, վերջին հաշվով, այն լռության և մոռացության մատնելը:
Հայերեն թարգմանությունը caretas.com-ից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի իրականացման գրասենյակի: