ՀՀ արտաքին գործերի նախարարը կմեկնի Սիրիա

Մայիսի 21-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին ու սիրիահայերի խնդիրներին, տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում կայցելի Սիրիա՝ ծանոթանալու իրավիճակին:
Հրանուշ Հակոբյանը նաև նշել է, որ Սիրիա կմեկնեն պատգամավորների խումբ, ինչը որոշ չափով ուժ կտա Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին:
Նախարարը հավելել է, որ իրենք պայմանավորվել են նաև սփյուռքյան մի շարք կազմակերպությունների հետ՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար: