Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը ելոյթ է ունենալու Պէյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցում

Այս տարի «Պուսթան» միջազգային փառատօնին իր մասնակցութիւնն է բերելու միջազգային պարգեւների եւ երաժշտասէր հասարակութեան բարձր գնահատականին արժանացած Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը, որը միջազգային երաժշտական տարբեր փառատօններում ելոյթներով հանդէս է եկել բազմաթիւ երկրներում եւ իր ուրոյն տեղը գրաւել համաշխարհային երաժշտութեան կատարողական արուեստի ասպարէզում: Նուագախմբի ղեկավարն է տաղանդաւոր երիտասարդ խմբավար Սերկէյ Սմբատեանը:
Մարտի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը ելոյթ է ունենալու Պէյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցում, իսկ մարտի 21-ին եւ մարտի 23-ին «Պուսթան» հիւրանոցում:
Տոմսեր ձեռք բերելու համար կարող էք զանգահարել 04-972980/1/2:
aztagdaily.com