Կրասնոդարում հավաքականին դիմավորեցին հայ երկրպագուները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային ուղիղ չվերթով մեկնել են Ռուսաստան, որտեղ վաղը` մարտի 5-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ:

Կրասնոդարում Հայաստանի ընտրանուն դիմավորել են ՖԱՖ-ի մոտ 100 անդամներ:

Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Ինտուրիստ» հյուրանոցում: Այսօր երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

http://www.tert.am/

Scroll Up