Օտար բառերի հայերեն ընդունելի համարժեքները

(6-րդ թողարկում)

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը։ Ցանկում ընդգրկված են բառեր, որոնք սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ:

                                                ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ                    

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ափդեյթ – թարմացում
  2. բագաժ – ուղեբեռ, փխբ. պաշար
  3. բագաժնիկ – բեռնախցիկ
  4. բանկրոտ – սնանկ
  5. բրոկեր / բրոքեր – միջնորդ
  6. դիալոգ – երկխոսություն
  7. դրոժ – խմորիչ
  8. էսքիզ – ուրվանկար, ուրվագիծ
  1. էտալոն – չափանմուշ, ստուգանմուշ
  2. ժալյուզի – շերտավարագույր
  3. ժյուրի – մրցատյան
  4. լիկվիդացիա – 1. լուծարում, լուծարք, 2. վերացում
  1. լոմբարդ – գրավատուն
  2. կաբել – մալուխ
  3. կարաուլ – պահակախումբ
  4. կլապան – փական, կափույր
  5. կոնվերսիա – փոխարկում
  6. մակետ – մանրակերտ, նախանմուշ
  1. մենեջեր – կառավարիչ
  2. մետլախ – հախճասալ
  3. մոնոլոգ – մենախոսություն
  1. նասոս – պոմպ
  2. շտանգա -ծանրաձող
  3. պանիխիդա – հոգեհանգիստ
  4. պարազիտ – 1. մակաբույծ, 2. փխբ պորտաբույծ
  5. պյուրե – խյուս
  6. սեմեստր – կիսամյակ
  7. սեկտա – աղանդ
  1. տրենաժոր – մարզասարք

    30․քեմփ – ճամբար

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Scroll Up