Եվրոպայի առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր

Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի խաղարկությունում արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի սպորտի վարչությունից՝ մանրամասնելով, որ մարզիչ Էռնեստ Միրզոյանի գլխավորությամբ արցախցի մարզիկներից Սերգեյ Կարապետյանը 74կգ քաշային կարգում (մարտական սամբո) գրավել է 1-ին մրցանակային տեղ, 82 կգ քաշային կարգերում Դավիթ Պետրոսյանը` (մարտական սամբո) 2-րդ, իսկ Դավիթ Գրիգորյանը՝ 3-րդ մրցանակային տեղերը:

Scroll Up