Հայկական աղցանը վաշինգտոնյան ռեստորանի ամենահամեղ ուտեստն է

Ամենահամեղ ուտեստը, որը կարող է տպավորել վաշինգտոնցի գուրմանին, բլղուրով հայկական աղցանն է։ Այս մասին հայտնում է Tasting Table ամերիկյան պարբերականը։

«Շեֆ խոհարարներ Ջերալդ Ադիսոնն ու Քրիս Մորգանը համտեսել են այդ ուտեստը Բեյրութ կատարած ուղևորության ժամանակ»,- Sputnik Արմենիայի փոխանցմամբ, գրում է պարբերականը։

Խոհարարական պարբերականը նշում է, որ բլղուրը կարող է փոխարինել կինոային (Ամերիկայում հայտնի հացահատիկ)։

Պարբերականն ամփոփում է, որ չնայած մսային ուտեստների ու սրահի կենտրոնում վառարանի առկայությանը` Maydan ռեստորանի ճաշացանկում ամենահամեղը համարվում է բլղուրով աղցանը։

Scroll Up