Դարձե´ք այս հրաշալի պատանիների հյուրընկալ ընտանիքը. տեսանյութ

Ինչպես տեղեկացրել էր «Հայերն այսօր»-ը, օգոստոսի 10-24-ը ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է «Քայլդեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

Ծրագրի մասնակիցները Հայաստանում լինելու օրերին կարիք ունեն հյուրընկալ ընտանիքների:

Այս առնչությամբ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդների մասնակցությամբ, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հորդորելով հայ ընտանիքներին իրենց տան դռները բացել նրանց առջև: «Այս հրաշալի հայ պատանիները սպասում են, որ դուք դառնաք նրանց հյուրընկալ ընտանիքները, հյուրընկալե՛ք նրանց ձեր ընտանիքներում»,- իր խոսքում նշել է Մխիթար Հայրապետյանը:

Սիրելի´ հայ ընտանիքներ, եթե ցանկություն ունեք ձեր տանը հյուրընկալելու Սփյուռքից ժամանած պատանիներին կամ երիտասարդներին, խնդրում ենք լրացնել և ներկայացնել ներքոնշյալ հայտադիմումը:

Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScmlTwpYhbkwx34iYj5JBpEGcToKVzFtE1PRZjkq4ylFv-g-Q/viewform

Scroll Up