Սերժ Թանկյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունիսի 25-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանն ընդունեցին աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանին: Վերջինիս ուղեկցում էր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Լեգենդար երաժիշտն իր ջերմ ողջույնները փոխանցեց նախարարին ու պատմեց իր այցի հիմնական առաքելության մասին:

Թանկյանը նշեց, որ այստեղ է` նոր կառավարության հետ կիսվելու իր գաղափարներից մեկով, որը միտված է մեկ հարթակում համախմբելու աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայությանը:

Խոսքն առցանց պլատֆորմի մասին է, որն իր բնույթով պետք է լինի և՛ գրավիչ ժամանակակից օգտատիրոջ համար, և՛ պարունակի այնպիսի բովանդակություն, որը կնպաստի հայերի ազգային դիմագծի պահպանմանը:

Կողմերը համաձայնեցին միասին աշխատել ու զարգացնել այս գաղափարը: Մխիթար Հայրապետյանն առաջարկեց պլատֆորմի քննարկմանը ներգրավել նաև Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին, ով նույնպես ունի հետաքրքիր առաջարկներ՝ կապված այս գաղափարի հետ:

Scroll Up