Այս տարի ևս 10 հազար տուփ նվերներ կբաժանվեն ՀՀ և Արցախի երեխաներին. տեսանյութ

Շարունակելով նախորդ տարիների բարի ավանդույթը՝ մեր սիրելի կամավորները պատրաստեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ջանքերով Հայաստան բերված Սուրբ Ծննդյան նվերներով լեցուն ավելի քան 10 հազար տուփեր, որոնք կբաժանվեն Հայաստանի եւ Արցախի ամբողջ տարածքում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին։Հատուկ շնորհակալություն Նելսոն Ռանդոլֆին եւ Ալ Ջիբիլյանին՝ նվերների ձեռք բերման, Հայաստան փոխադրման եւ փաթեթավորման ամբողջ գործընթացը կազմակերպելու համար։

Վերջին տարիների ընթացքում մեր կամավորների ջանքերով փաթեթավորվել է նվերներով լեցուն ավելի քան 28 հազար տուփ եւ բաժանվել Հայաստանի ու Արցախի մանուկներին եւ պատանիներին։

Scroll Up