Գիտաժողով՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, վերջերս, Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված  աշակերտական գիտաժողով:

Գիտաժողովը կազմակերպել էր դպրոցի պատմության մասնախումբը: Աշակերտները տեսապատկերների միջոցով ներկայացրեցին Մխիթարյան միաբանության պատմությունը, այնուհետև ծավալվեց բանավեճ՝ կապված միաբանության երկարամյա և բեղմնավոր գործունեության հետ:

Scroll Up