Հայկական ծիրանից պատրաստված կոսմետիկան` բուլղարական շուկայում

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նշված տեսականին ներկրող բուլղարական «ApricoPro» ընկերության նախագահ Մարգարիտա Վասիլևան նշել է, որ նմանօրինակ ապրանքներ Հայաստանից առաջին անգամ են ներմուծվում Բուլղարիա: