Արգենտինայում կայացած 10 համերգների ամփոփումը Հայրենիքում

Սեպտեմբերի  22-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա համերգ, որը կամփոփի «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում  Արգենտինայում կայացած 10 համերգների արդյունքները: Համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով կգնվի 300 երաժշտական գործիք և սեպտեմբերի 25-ին  կտրամադրվի Արցախի երաժշտական դպրոցներին:

Համերգի ընթացքում ելույթներ կունենան  ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գիրգորյանը և Ալլա Լևոնյանը, ծրագրի գեղարվեստական ղեկավար, արգենտինահայ երաժիշտ Գագիկ Գասպարյանը, երգիչներ Վարդան Բադալյանը և Սամվել Գալստյանը:

Scroll Up