Կկայանա Ստամբուլի Սրբ. Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին

Սեպտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կկայանա Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի (խմբավար՝ Ատրուշան Հալաջյան) համերգը՝ նվիրված Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին:

Երեկոյի ժամանակ կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Scroll Up