Հայերենը՝ Google-ի ձայնային որոնման համակարգում

Google ընկերությունը 30 նոր լեզու է ավելացրել Google Voice Search ձայնային որոնման ծրագրում։
Ավելացված լեզուների թվում է նաև հայերենը։
«Google-ն աշխատել է լեզվի կրողների հետ՝ ձայնային նմուշների հավաքման համար, որոնք անհրաժեշտ են մեքենայական ուսուցման մոդելներին սովորեցնելու համար, որոնք այժմ ունակ են մշակել ավելացված լեզուներով հարցումները»,-նշվում է Google-ի պաշտոնական բլոգում։
Ավելացված լեզուների թվում են նաև վրացերենն ու ադրբեջաներենը։