Հայկական դեղերի արտահանման ընդլայնման ուղղութեամբ աշխատանքներ են իրականացվում

Հայաստանից դեղերի արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով հայկական դեղարտադրողներն աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում, և որոշակի տեղաշարժեր արդեն արձանագրվել են:

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը:

«Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 10 տոկոսը հայկական արտադրության են, որոնցով ապահովվում է հանրապետության դեղային պահանջարկի շուրջ 7 տոկոսը: Դրանք հիﬓականում տարբեր դեղաբանական խմբերում ընդգրկված դեղահատեր են, փոշիներ, դեղապատիճներ, ամպուլաներ, կաթիլաներարկման լուծույթներ, քսուքներ, մոﬕկներ, սուսպենզիաներ, ներքին և արտաքին ընդունման տարբեր լուծույթներ և այլն:

Հայաստան է ներմուծվում հանրապետության բնակչությանն ու բժշկական հաստատություններին անհրաժեշտ դեղերի շուրջ 90%-ը:  Ներմուծման ծավալների հաջորդականության՝ 2016 թվականի դրությամբ խոշոր ներմուծողներն են Շվեյցարիան, Հունգարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Սլովենիան, Ռուսաստանը, Ավստրիան, Վրաստանը, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը»,-ասաց Ալբերտ Սահակյանն ու  հավելեց, որ դեղերի ներմուծումը ենթակա է խիստ կարգավորման, և որևէ երկիր ներմուծման մատչելիության տեսանկյունից չի կարող առանձնանալ:

Նրա խոսքով՝ Հայաստանում արտադրվող դեղերը հիﬓականում արտահանվում են Իրաք, Մոլդովա, Ղազախստան, Տաջիկստան, Ռուսաստանի Դաշնություն, Լատվիա, Վրաստան, Ուզբեկստան, Բելառուս, Ուկրաինա, Եﬔն և Վիետնամ: Արտահանող հիﬓական ընկերություններն են «Արփիﬔդը», «Լիկվորը», «Ֆարմատեքը» և Երևանի քիﬕադեղագործական գործարանը:

«Մեր ունեցած տվյալների համաձայն, արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով հայկական դեղարտադրողները աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում, և որոշակի տեղաշարժեր արդեն արձանագրվել են: Օրինակ՝ «Լիկվոր» ՓԲԸ-ն պատշաճ արտադրական գործունեության` GMP (ՊԱԳ) հավաստագիր ստանալուց հետո դեղեր է սկսել արտահանել դեպի Իրաք և Վիետնամ»,-ասաց
Սահակյանը:

GMP ստանդարտներին համապատասխանող երեք ընկերություններից ﬔկի՝ «Արփիﬔդ» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանի խոսքով, արտահանող երկրների աշխարհագրությունն իսկապես տարեցտարի ﬔծանում է: 2014-ից դեղեր են արտահանում Թուրքﬔնստան, Ղազախստան, իսկ այս տարվանից՝ նաև Եﬔն: «Ընդլայնման ուղղությամբ տարբեր քայլեր ենք իրականացնում, ուսուﬓասիրում ենք տարբեր երկրների շուկաները, ցուցահանդեսներին փորձում ենք ﬔր շուկան հնարավորինս լավ ներկայացնել»,-ասաց Ղազարյանը:

Ալբերտ Սահակյանը նշեց, որ դեղարտադրության բնագավառում հիﬓական խնդիրները ֆինանսական ներդրուﬓերն են, ինչպես նաև որակավորված մասնագետների պակասը: Այս հանգամանքներից են կախված արտահանման հնարավորություններն ու նոր շուկաների նվաճումը:

Սակայն դեղերի շրջանառության կարգավորման նպատակով, վերջին տարիներին օրենսդրական դաշտում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնցից են “Դեղերի մասին” ՀՀ նոր օրենքի ընդունումը: Ներկայում ՀՀ ԱՆ զբաղված է այդ օրենքից բխող շուրջ 60 իրավական ակտերի մշակմամբ, որոնց զգալի մասը գտնվում է ՀՀ կառավարության ընդունման, ﬕ մասն էլ քննարկման փուլում: Շրջանառության կարգավորումը դինաﬕկ գործընթաց է և անընդհատ գտնվում է ուսուﬓասիրության և կարգավորման գործընթացում:

Աննա Գրիգորյան

«Արﬔնպրես»

Scroll Up