Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Թեհրանում

Հունիսի 1-ին Թեհրանի Հայ մարզամշակութային «Նաիրի» միությունում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, իրանահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ և համայնքի բազմաթիվ անդամներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ելույթներով հանդես եկան Թեհրանի թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանը և այլոք:

Ելույթ ունեցավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ի պատմական նշանակությանը և Հայաստանի քաղաքականության մի շարք խնդիրների:

Միջոցառումն ուղեկցվեց պարային և երաժշտական կատարումներով:

Scroll Up