Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը. տուժածներ չկան

Ադրբեջանական զինուժը մայիսի 31-ի գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդի գնդակոծության հետևանքով գյուղում երկու տուն է վնասվել, այլ վնասներ չկան: «Տներից մեկի տանիքն է վնասվել, մյուսի՝ ջրհորդանը: Այլ վնասներ չկան»,- ասաց Սահակյանը: Բաղանիս համայնքի ղեկավարը նաև ընդգծեց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, հայկական բանակը վերահսկում է իրավիճակը:

Scroll Up