Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առիթով պարգևատրվել են սփյուռքահայ մի շարք գործիչներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը նվիրված տոնի առթիվ հայապահպանության, ՀայրենիքՍփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, ներդրած վաստակի և ավանդի համար մի շարք սփյուռքահայ գործիչների շնորհվել են պետական պարգևներ և կոչումներ.

«Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանին (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

Բարերար Էլիզաբեթ Աղբաբյանին (ԱՄՆ) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին (ԱՄՆ) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

«Լույս» (6 հատոր) հանրագիտակների հեղինակ Հովսեփ Նալբանդյանին (ԱՄՆ) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ատենադպիր  Հայրապետ  Լեփեջյան (Ավստրալիա) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար

Բարերար Սարո Խոդավերդիին (Իտալիա) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար

Բարերար Վահե Վարդ Գաբրաշին (Շվեյցարիա) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար համայնքային նշանավոր գործիչ:

«Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրականների ընկերակցության» նախագահ Անտուան Բաղդիկյանին (Ֆրանսիա) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանին (Լիբանան) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

«ARI» («Artsakh Roots Investment») ընկերության տնօրենների խորհրդի հիմնադիր անդամ, բարերար, 105 սիրիահայ ընտանիքների հովանավոր Բյուզանդ Գեորգյանին (Լիբանան) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ Պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

«Qualitech Machinery» հաստոցաշինական գործարանի տնօրեն,գործարար Քևորք Խարչաֆջյանին (Սիրիա)  պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով՝ տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար :

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին (Իրան) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

Դիրիժոր Ռազմիկ Օհանյանին (Իրան) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմական ժողովի ատենապետ Հարություն Բեդիրյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ Պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

 Իրաքի հայ համայնքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյան պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով՝ ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանին (Սիրիա) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ Մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին (Թուրքիա) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

 «Հայերն այսօր»

 

 

Scroll Up