Հաղթանակների մայիսը Ուզբեկստանի հայկական համայնքում

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՈՒզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնը Մարտին Սեթյանի գլխավորու­թյամբ ամեն տարի մայիսին ավանդաբար կազմակերպում է տոնական հանդիսություններ՝ նվիրված Հաղթանակի օրվան։ Այս անգամ նույնպես միջոցառման մասնակիցները այցելե­ցին ԽՍՀՄ հերոս Արմեն Հայրիյանի շիրմին, որի խնամքն, ի դեպ, ստանձնել է համայնքը, ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին։ Պատերազմի վետերանների մեծարման հանդիսությունը շարունակվեց «Դիանա» ռեստո­րանում, որին մասնակցում էին նաև Սամարղանդի մեր հայրենակիցները։ Օրվա հերոսը պատերազմի 4 վետերաններն էին՝ 3-ը՝ Տաշքենդից, մեկը՝ Սամարղանդից։ Երկուսը եկել էին Վ.Պուտինի նվիրած վեր­նա­շապիկներով՝ «Спасибо Деду за Победу!» մակագրությամբ։ Նրանց հասցեին գնահա­տան­քի, անկեղծ երախտագի­տու­թյան ջերմ խոսքեր ու բազմաթիվ բարեմաղթանքներ աս­վեցին։ Վետերաններին շնորհավորեց նաև ՈՒզբեկ­ս­տանի ֆուտբոլի հավաքականի գլխա­վոր մարզիչ Սամվել Բաբայանը։  Մարտին Սեթյանը, Կարինե Մարտիրոսյանը, Արմեն Դեր-Ավանեսյանցը, Պավել Իվանյանն ամեն ինչ արել էին, որպեսզի վետերան­ներն իրենց գնահատված և մեծարած զգային։

Սամարղանդի հայկական համայքի անունից Քեռի Ժորային շնորհավորեց, բարեմաղթանքի խոսքեր ասաց և նվերներ մատուցեց «Լույս» հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Արմեն Դեր-Ավանեսյանցը։ Բոլոր վետերաններին հանձնվեցին նվերներ՝ դրամական աջակցության տեսքով։ Հնչեցին հայրենասիրական երգեր, թնդաց հայկական ավան­դա­կան «Քոչարին»։ Տոնական համերգին մեծ շուք հաղորդեց «Էրեբունի» պարային համույթը։

56 7unnamed

485

 

Scroll Up