Կկայանա դաշնակահար Անի Քերոբյանի բարեգործական համերգը

Ապրիլի 29-ին, ժամը՝ 19:30-ին, Սեդլբեք համալսարանի «ՄըքՔինի» համերգասրահում կկայանա դաշնակահար, Սեդլբեք համալսարանի դաշնամուրի դասախոս, պրոֆեսոր Անի Քերոբյանի համերգը՝ ի նպաստ երեխաների «St. Jude» կենտրոն-հիվանդանոցի:

Համերգի ընթացքում հնչելու են Բրամսի, Բաբաջանյանի, Լիստի, Ջելալյանի, Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Իբրև հյուր՝ ձեռնարկին մասնակցելու է նաև թավջութակահար Յաու Ուենկը:

Տոմսի արժեքն է՝ 15 ԱՄՆ դոլոր, իսկ տարեցների և աշակերտների համար՝ հաջորդաբար 12 և 10 ԱՄՆ դոլոր: Տեղերն ապահովելու համար զանգահարել (949) 582-4656 հեռախոսահամարով կամ այցելել www.saddleback.edu/arts կայք-էջ։

Scroll Up