«Կնոջ դերը ազգապահպանության գործում ցեղասպանության ժամանակահատվածում» թեմայով սեմինար

Ապրիլի 22-ին Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Սեմինարի գլխավոր թեման էր «Կնոջ դերը ազգապահպանության գործում ցեղասպանության ժամանակահատվածում և հետագա տարիներին»: Հայ օգնության միության ղեկավար Կարինե Թադևոսյանը մեկ ժամյա սեմինար անցկացրեց Նինոծմինդա քաղաքի կրթամշակութային կենտրոնի սաների և նրանց ծնողների համար: Կենտրոնի սաները նաև հանդես եկան ասմունքով:

 

Scroll Up