Ջահերով երթ՝ Նինոծմինդայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված կազմակերպվել էր ջահերով երթ: Երթը կազմակերպվել էր «Զորի Զորյան» երիտասարդական միության և Նինոծմինդայի ԵԿ ի կողմից։ Այս մասին հաղորդում է Նինոծմինդայի կրթամշակութային երիտասարդական կենտրոնը:
Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի մանկավարժները և ՆԵԿ ի սաները կենտրոնից քայլերթով շարժվեցին դեպի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մոմեր վառեցին և աղոթեցին սրբադասված նահատակների հիշատակին: Երթին միացան տեղի բնակիչները, այնուհետև եկեղեցու բակից վառվող ջահերով սկսվեց երթը: 102-րդ տարելիցը խորհրդանշող պաստառներով, հայկական դրոշներով և խորհրդանիշերով երիտասարդները շարժվեցին դեպի հուշարձան, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: