Լուսանկարչական ցուցահանդես Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանյան» իգական ավագ դպրոցում

Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանյան» իգական ավագ դպրոցի  պատասխանատուների, ծնողական խորհրդի եւ աշակերտուհիների համատեղ ջանքերով,  մարտի 11-15-ը  Հայոց ազգային կրթահամալիրի կենտրոնական դահլիճում կազմակերպվել էր  «Իմ գեղեցիկ քաղաք` Սպահան» խորագրով լուսանկարչական  ցուցահանդես, որտեղ   ներկայացվել էին Իրանի Սպահան քաղաքի պատմական վայրերը`  եկեղեցիներ, մզկիթներ, դպրոցներ, հին բնակարաններ, կամուրջներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով դպրոցի պատասխանատուների նախաձեռնությամբ կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» սրահում կայացավ «Ինչպես նկարել» թեմայով  դասախոոսական երեկո: Նյութը ներկայացնելու համար հրավիրված էր անվանի լուսանկարիչ եւ Սպահանի արվեստի համալսարանի  լուսանկարչական բաժնի դասախոս Յասեր Արաբը, որին հաջորդեց  Սպահանի «Նաղշե Ջահան» հրապարակում եւ նրան կից պատմական կոթողներում կայացած աշխատանոցը` լուսանկարիչ-դասախոսի ներկայությամբ ու խորհրդատվությամբ , որից հետո  նրանք շրջելով  քաղաքում՝ պատկերեցին տեսարժան վայրերը, ինչի արդյունքում իրականացվեց  լուսանկարչական հետաքրքիր  ցուցահանդես, որի բացումը տեղի ունեցավ շաբաթ` մարտի 11-ի, ժամը՝ 11:00-ին, ներկայությամբ Սպահանի Հայոց թեմի  առաջնորդական տեղապահ Տ.Սիփան ծ. վրդ  Քեչեջյանի , Շահինշահր քաղաքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ.վրդ. Գուջանյանի, թեմի Կրթական խորհրդի, Սպահանի կրթադաստիարակության հիմնարկի երրորդ շրջանի  ներկայացուցիչների,  լուսանկարիչ Յասեր Արաբի եւ այլ հրավիրյալների:

Խորհրդանշական ժապավենի հատումից հետո ներկաներին ողջունեց   դպրոցի գրադարանավարուհի Կարին Տեր-Մարտիրոսյանը, ով տեղեկություններ փոխանցեց ցուցահանդեսի կազմակերպման նպատակների մասին, այն է` առավել հետաքրքրվել քաղաքի գեղեցկությամբ եւ լուսանկարչության միջոցով վեր հանել այն  թաքնված գեղեցկությունը, որը հաճախ վրիպում է մեր տեսողությունից, ինչպես նաեւ աշակերտության մոտ զարգացնել լուսանկարելու արվեստը:

Հաջորդիվ աշակերտուհիները  ելույթ ունեցան Հայաստանը եւ Իրանը   փառաբանող խմբակային երգերով ու Սպահան քաղաքին ուղղված խոսքերով ու բանաստեղծություններով: Ապա դպրոցի  տնօրեն տիկին Սալարիֆարը հանդես եկավ Սպահանի մասին հետաքրքիր բնութագրականով  եւ կենտրոնացավ Իրանում ապրող հայության,  ի մասնավորի՝ Նոր Ջուղայի հայության մասին գովեստի խոսքերով, որպես Իրանի արվեստի ու արհեստի  զարգացման գործընթացում նշանակալի ավանդ ունեցող ժողովուրդ եւ շնորհակալական խոսք ասաց ցուցահանդեսի մասնակիցներին, դպրոցի փոխտեսուչ` Ռիմա Սիմոնյանին, գրադարանավարուհուն,  ծնողներին եւ բոլոր նրանց, որոնց համագործակցությամբ իրականացավ այս հրաշալի միջոցառումը:

Եզրափակիչ խոսքը տրվեց Հայր Սիփան ծայրագույն վարդապետ Քեչեջյանին, ով բարձր գնահատելով  ցուցահանդեսի կազմակերպումը   Սպահանում, կենցաղ վարելը համարեց   բարեբախտություն  եւ քաղաքը բնութագրեց բացառիկ գեղեցկություն ունեցող մի քաղաք, որի   կիզակետը, անշուշտ, Ջուղան է:

 Պաշտոնական բաժնի ավարտին դպրոցի պատասխանատուների եւ անձնակազմի անունից հուշանվեր հանձնվեց ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին համագործակցություն բերած լուսանկարիչ Յասեր Արաբինծնողական խորհրդի նախկին անդամ Ժանետ Սիմոնյանին եւ  Թովմա Գալստանյանին, ով ցուցահանդեսին կից մասնակցություն էր բերել «Նոր Ջուղայի եկեղեցիները» թեմայով լուսանկարների ցուցադրությամբ:

Վերջում խոսք առնելով՝ Յասեր Արաբը շնորհակալություն հայտնեց  դպրոցի պատասխանատուներին իր հանդեպ ցուցաբերած  ուշադրության  կապակցությամբ եւ  հետաքրքիր ու զարմանալի երեւույթ համարեց Սպահան քաղաքի նկատմամբ հայ աշակերտության հետաքրքրվածությունը, միաժամանակ բարձր գնահատելով նրանց  աշխատանքը:

Միջոցառման շարունակությունը հանդիսացավ այն, որ ներկաները շրջեցին ցուցասրահով, քննարկեցին աշակերտուհիների աշխատանքը, իսկ ոմանք էլ օգտվելով մասնագետ լուսանկարչի ներկայությունից՝ ստացան նրա տեսակետները եւ լուսանկարելու մասին մի շարք  տեղեկություններ:

Հավելենք, որ  դահլիճը զարդարված էր Արեգակնային  Նոր Տարվա եւ իրանական Նովրուզ խորհրդանիշ «Սոֆրեյե հաֆթսին»-ով  (Ս- տառով սկսվող 7 խորհրդանիշերով պատրաստված սփռոց կամ սեղան) եւ վաճառքի դրված արհեստի նմուշներով:

Վերջում ներկաները վայելեցին Ծնողական խորհրդի կողմից  կազմակերպված բացօթյա ընդունելությունը:

Հ.Գ. Աշխատանոցի լուսանկարները տրամադրել է Արաքս Մինասյանը եւ դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանը

%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd1%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd2 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd3%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd4%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd5 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd6%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd7 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd8%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd9 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd10%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd11 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd12%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd13 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd14%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd15 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd16%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd18 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd19%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd20 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd21 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd22

Scroll Up