Արցախում կատարած լուսանկարների համար սլովենացի լուսանկարիչը արժանացել է ոսկե մեդալի

Սլովակիայում անցկացվող ամենամյա լուսանկարչական մրցույթի սև-սպիտակ լուսանկարների ազատ թեմայով բաժնի ոսկե մեդալակիր է դարձել Լիբոր Շպիմրը` Հայաստանում ու Արցախում կատարած լուսանկարների համար։

Մրցանակը ստանալուց հետո «Օրեր» ամսագրին և www.orer.eu -ին տված հարցազրույցում Լիբորն ասել է, որ այս մրցանակի համար խորապես շնորհակալ է ողջ հայ ժողովրդին ու մարդկանց, ովքեր հատկապես Արցախում աջակցել են իրեն լուսանկարելու այն, ինչ ներկայացվել է մրցույթին։ Լուսանկարիչը նաև հայտնել է, որ ցանկություն ունի իր ոսկե մեդալը փոխանցել Արցախ։

Հիշեցնենք, որ Լիբոր Շպիմրը նաև Հայաստանի ու Արցախի մասին փաստագրագրական երկու ֆիլմի հեղինակ է։

Scroll Up